Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Հայկական 300 հուշարձան Թուրքիան ճանաչել է որպես վրացական մշակութային ժառանգություն

Հայկական 300 հուշարձան Թուրքիան ճանաչել է որպես վրացական մշակութային ժառանգություն
26.03.2014 | 17:07

Թուրքիան Խորագույն Հայքի Տայք նահանգի հայկական 300 հուշարձան ճանաչել է որպես վրացական մշակութային ժառանգություն: Խնդիրն օրերս քննարկվել է Հանրային խորհրդում:

Այսօր «Իրատես de facto» ակումբում Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն ԱՍՐՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ 2011-ի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել են 306 բանաձևը, ըստ որի` Թուրքիան պետք է իրավական տերերին վերադարձնի հայկական, հունական, ասորական հուշարձանները, եկեղեցիները: Ըստ այդմ՝ Թուրքիան անցել է իրեն բնորոշ քայլերի` ընգծեց բանախոսը: Պատմաբան Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ նշեց, որ խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի. հուշարձաններն օտարելով՝ Թուրքիան նպատակ ունի տարածքը զրկել հայկականութունից, որպեսզի հայ ժողովուրդն հետագայում պահանջներ չներկայացնի այդ տարածքների, մասնավորապես՝ Տայքի հարցում: Նրա կարծիքով` միջազգային կազմակերպություների միջոցով պետք է ճնշում գործադրել երկու կողմերի վրա:
Գրող Վահան ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ, խոսելով Տաքի առանձնահատկության մասին, ասաց, որ ճարտարապետական առումով Հայքի 14-րդ նահանգը գրեթե ճշտիվ կրկնում է Արարատյան դաշտի, այսինքն` Այրարատ արքայական հիմնական նահանգի հուշարձաններին (Հռիփսիմե, Զվարթնոց, Էջմիածին և այլն). «Թուրքիան փորձում է առաջացնել հայ-վրացական լարվածություն, սա այն ֆոնի վրա, որ ներկայումս Քեսապում տեղի են ունենում գենոցիդային ակցիաներ: Այսինքն, Թուրքիան ոչ մի սանտիմետր հետ չի գնացել իր պանթուրքիստական և հայաջինջ քաղաքականությունից»:
Ժասմեն ԱՍՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունը, առաջարկել են ստեղծել Կառավարությանը կից գիտական-քաղաքական ժամանակավոր հանձնաժողով, կազմված` իրավաբաններից, պատմաբաններից, ճարտարապետներից, դիվանագետներից և այլ մասնագետներից: Հանձնաժողովն իր ձեռքը կվերցնի խնդրի լուծան բոլոր գործընթացները:
Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ նկատեց, որ առանձին անհատները, մասնագետները ի զորու չեն պայքարելու, դա պետք է արվի պետականորեն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ